ՌԴ Գերագույն դատարանը Գլխավոր դատախազություն է վերադարձրել Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Չախմախչյանի գործը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Գերագույն դատարանը ուրբաթ Գլխավոր դատախազություն է վերադարձրել Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի գործը, որը մեղադրվում է խարդախության մեջ, “ՌԻԱ Նովոստիին” հայտնել է դատարանի ներկայացուցիչը։
«Դատարանը բավարարել է մեղադրյալների պաշտպանների միջնորդությունը գործը դատախազություն վերադարձնելու մասին՝ մեղադրական եզրակացության մեջ թերությունները վերացնելու նպատակով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ Քրեա-կատարողական օրենսդրության 237 հոդվածի համաձայն, դատախազությունը պետք է քրեական գործում առկա թերությունները վերացնի հինգ օրվա ընթացքում։ Միաժամանակ Գլխավոր դատախազությունն իրավասու է բեկման ենթարկել դատարանի վճիռը։
Չախմախչյանի հետ միասին գործով անցնում են նրա փեսան՝ ՌԴ Հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը և Չախմախչյանի կողմից ղեկավարվող «Ռուս-հայկական գործնական համագործակցության ասոցիացիա» հասարակական միավորման գլխավոր հաշվապահ Իգոր Արուշանովը։
Նրանք մեղադրվում են «Տրասնաերո» ավիաընկերությունից 1,5 մլն. դոլար խարդախության ճանապարհով յուրացնելու մեջ, ինչը համապատասխանում է ՌԴ ՔՕ 159 հոդվածին, որով նախատեսվում է մինչև 10 տարի ազատազրկում։–0—