Բաթումիում գտնվող ռուսական 12-րդ բազայի ռազմական տեխնիկայով շարասյունը կմեկնի Վրաստանից

09.08.2007, 11:23
Բաթումիում գտնվող ռուսական 12-րդ բազայի ռազմական տեխնիկայով շարասյունը կմեկնի Վրաստանից
Բաթումիում գտնվող ռուսական 12-րդ բազայի ռազմական տեխնիկայով շարասյունը կմեկնի Վրաստանից

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բաթումիում գտնվող ռուսական 12-րդ բազայի ռազմական տեխնիկայով շարասյունը հինգշաբթի կմեկնի Վրաստանից, տեղեկացնում են Ցամաքային զորքերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Շարասյունը ուղարկվելու է ռուսական 102-րդ ռազմական բազա, որը տեղաբաշխված է Հայաստանի Գյումրի քաղաքում։ Երկաթուղային տրանսպորտի վրա կբեռնեն 10 ավտոմեքենա, 17 կցասայլ և նյութատեխնիկական ունեցվածքը։ Բեռի քաշը ավելի քան 200 տոննա է», - ասել է Ցամաքային զորքերի ներկայացուցիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ ըստ Ռուսաստանի և Վրաստանի համաձայնության՝ Բաթումիում գտնվող ռուսական 12-րդ ռազմական բազան պետք է փակվի 2008 թ.-ի ընթացքում։

Ծրագրվում է Վրաստանի տարածքից մինչև 2007 թ.-ի վերջը 102-րդ ռուսական ռազմական բազա տեղափոխել ևս չորս ռազմական երկաթուղային շարասյուն և մեկ ավտոմոբիլային շարասյուն։

12-րդ ռուսական ռազմական բազայի ունեցվածքով հերթական երկաթուղային շարասյան ուղարկումը (16-րդ շարասյան) ծրագրվում է իրագործել օգոստոսի կեսերին։

Ցամաքային զորքերի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կատարում է իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները՝ կապված Վրաստանի տարածքից 12-րդ ռազմական բազայի դուրս բերման հետ, և երկաթուղային շարասյուների տեղափոխումը անխափան է ընթանում ։--0- -