Սոչիի Օլիմպիադա-2014-ը պետք է դառնա XXI դարի լավագույններից մեկը. Տյագաչև

08.08.2007, 15:43
Սոչիի Օլիմպիադա-2014-ը պետք է դառնա XXI դարի լավագույններից մեկը. Տյագաչև

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Սոչիի Ձմեռային Օլիմպիադա-2014-ն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա XXI դարի լավագույնը, չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) նախագահ Լեոնիդ Տյագաչևը:

«Համոզված եմ, որ Սոչիի օլիմպիադան կդառնա XXI դարի լավագույն Օլիմպիական խաղերից մեկը»,- ռուս լրագրողներին ասել է Տյագաչևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա պարզաբանեց, որ Սոչիի օլիմպիական նախագծին աջակցում են թե ՌԴ նախագահը և թե կառավարությունը, բոլոր օբյեկտները կառուցելու են համաշխարհային լավագույն ընկերությունները, որոնք ընտրվել են տենդերով և ունեն Թուրինում և Վանկուվերում աշխատանքային ամենադրական փորձը:

«Սոչիի Ձմեռային Օլիմպիադան պետք է լինի լավագույնը բոլոր ցուցանիշներով», - ասաց ՌՕԿ նախագահը, նշելով, որ այդ ցուցանիշների թվում են մարզիկների, մարզիչների, լրագրողների և հանդիսատեսի  համար լավագույն պայմանները, օբյեկտների միջև ոչ մեծ տարածությունները, «լավագույն օլիմպիական գյուղը» և բարենպաստ եղանակը:

Խոսելով Օլիմպիական խաղերի նախապատրաստման չինական փորձի կիրառման հնարավորության մասին, Տյագաչևը նշեց, որ երկու երկրների Օլիմպիական կոմիտեների միջև արդեն կա համագործակցության համաձայնություն, այդ թվում` մարզիկների և մարզիչների համատեղ պատրաստման ոլորտում:

Երեքշաբթի համագործակցության առաջարկ է ստացվել նաև Կանադայի Օլիմպիական կոմիտեից, որի ղեկավարն այժմ նույնպես գտնվում է Պեկինում, ասել է Տյագաչևը:

Ռուսաստանի և Չինաստանի Օլիմպիական կոմիտեների միջև համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2005թ. հունիսին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել սպորտային պատվիրակությունների և թիմերի, մարզիչների և մասնագետների, «սպորտի, գիտության և բժշկության ոլորտներում տեղեկատվության և նյութերի կանոնավոր փոխանակումներ, ինչպես նաև բարձր կարգի մարզիկների պատրաստման փորձի փոխանակումներ»:

Բացի այդ, կողմերը պարտավորվում են աջակցել մարզիկների և դասախոսների պատրաստմանը և վերապատրաստմանը` սպորտային ուսումնական հաստատություններում:

Տյագաչևը Պեկին է ժամանել երեքշաբթի առավոտյան, որպեսզի մասնակցի Օլիմպիադա անցկացնող  չորս երկրների (ՉԺՀ, Կանադա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան) Օլիմիպիական կոմիտեների նախագահների և ՄՕԿ նախագահի հանդիպմանը:

Նա օգոստոսի 8-ին նաև ներկա կգտնվի «Մեկ տարի՝ մինչև Օլիմպիադան» տոնակատարությանը` Պեկինի Տյանանմեն հրապարակում: --0—