«Բազելի» տնօրեն Օլեգ Դերիպասկան գնել է «General Motors» ամերիկյան ատվոմոբիլային կոնցեռնի 5 տոկոսը. թերթ
«Բազային էլեմենտ» ընկերության տնօրեն Օլեգ Դերիպասկան ձեռք է բերել «General Motors» ամերիկյան ընկերության բաժնետոմսերի փաթեթը, տեղեկացնում է բրիտանական Financial Times թերթը ամերիկյան կայքում տեղադրված հոդվածում՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թերթին, ռուս միլիարդերը ձեռք է բերել ընկերության 5 տոկոս բաժնետոմսերի փաթեթը՝ 900 միլիոն դոլար շուկայական արժեքով։
«Նա (Դերիպասկան) ունի GM-ի բաժնետոմսերի փաթեթը, որը ձեռք էր բերել որոշ ժամանակ առաջ», - մեջ է բերում թերթը իր աղբյուրներից մեկին։ Financial Times –ը հաստատում է, որ Դերիպասկան ընկերության բաժնետոմսերը ձեռք էր բերել անցյալ տարի։
Թերթի տվյալներով, բաժնետոմսերի գնումը կապ չունի ոչ «ԳԱԶ» ավտոգործարանի հետ և ոչ էլ «Բազային էլեմենտ» ընկերության հետ, որը պատկանում է Դերիպասկային, այն համարվում է նրա «մասնավոր ներդրումը»։
Գնման հետ կապված ընկերություններից ոչ մեկը պաշտոնական մեկնաբանություններ չի անում։
Հուլիսի վերջին «Վիրտշաֆտսվոխե» գերմանական ամսագիրը տեղեկացրել էր, որ Օլեգ Դերիպասկան պատրաստվում է գնել «Յագուար» և «Լենդրովր» ավտոմոբիլային բրենդերը։
«Ֆորդ» ընկերության տեղեկատվական աղբյուրներին վկայակոչող ամսագրի տվյալների համաձայն՝ Դերիպասկայի կայսրության մեջ մտնող «ԳԱԶ»-ը արդեն հետաքրքություն է ցուցաբերել «Լենդրովրի» և «Յագուարի» ձեռքբերման վերաբերյալ։ Ինչպես նշում է ամսագիրը, «ԳԱԶ» կոնցեռնի ղեկավարների թվում է արդեն գտնվում «Ֆորդի» հայտնի նախկին մենեջեր Մարտին Լիչը (Martin Leach), որը 2002-2003 թթ.-ին հանդիսացել է «Ֆորդ-Եվրոպա» բաժանմունքի նախագահը։
Ամսագիրը գրում է, որ ավտոարտադրության բնագավառի փորձագետները կարծում են, որ «Ֆորդ» ընկերության դուստր «Վոլվո» ընկերության վաճառքի դեպքում ևս «ԳԱԶ»-ը համարվում է ամենահավանական գնորդներից մեկը։ «ԳԱԶ»-ի տնօրեն Էրիկ Էբերխարդսոնը մի ժամանակ եղել է «Վոլվոյի» մենեջերը։ Բացի նրանից, «ԳԱԶ» կոնցեռնը իր կողմն է գրավել շվեդական ընկերությունների շատ այլ մենեջերների։
Ամսագրի տվյալներով, «ԳԱԶ» ընկերության ներկայացուցիչը այս ամենի վերաբերյալ արդեն ասել է, որ ավտոգործարանը հայտարարել է այն մասին, որ հետաքրքրված է միաձուլման և լրացուցիչ գնումների աճով։ Սակայն ներկայացուցիչը չի ցանկացել պարզաբանել, թե այս բնագավառում «ԳԱԶ» կոնցեռնը մոտակա ինչ նպատակներ է դնում իր առջև, նշում է ամսագիրը։--0--