Միխայիլ Պողոսյանը դարձել է «Սուխոյի անվան ԲՆԲ» ԲԲԸ նախագահը

01.08.2007, 19:44
Միխայիլ Պողոսյանը դարձել է «Սուխոյի անվան ԲՆԲ» ԲԲԸ  նախագահը

Միացյալ ավիաշինական կորպորացիայի առաջին փոխնախագահ, «Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանն ընտրվել է «Սուխոյի ԲՆԲ (Բաց Նախագծային Բյուրո)»-ի տնօրենների խորհրդի նախագահ, նշվում է «Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ (որի մեջ մտնում է նախագծային բյուրոն) մամուլի հաղորդագրության մեջ։

«Դա նրան թույլ կտա ԲՆԲ-ում հիմնական ուշադրությունը բևեռել ռազմավարական զարգացման խնդիրներին»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, նշվում է տեղեկատվության մեջ։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ընկերությունը միաժամանակ դադարեցրել էր Միխայիլ Պողոսյանի՝ որպես «Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ գլխավոր տնօրենի իրավասությունները։

 «Սուխոյի ԲՆԲ» ԲԲԸ-ն մտնում է «Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ հոլդինգի կազմի մեջ, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է պետությանը։ «Սուխոյ» ընկերությունը  «Սուխոյի ԲՆԲ» ԲԲԸ –ի 50% գումարած մեկ արժեթղթերի փայատերն է։–0—