Վրաստանում մտադիր են տեղացի հայ և ադրբեջանցի դպրոցականներին վրացերեն լեզու սովորեցնել

19.07.2007, 12:40
Վրաստանում մտադիր են տեղացի հայ և ադրբեջանցի դպրոցականներին վրացերեն լեզու սովորեցնել
Վրաստանում մտադիր են տեղացի հայ և ադրբեջանցի դպրոցականներին վրացերեն լեզու սովորեցնել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովաստի-Արմենիա/. Վրաստանի իշխանությունները մտադիր են տասը  տարվա ընթացքում հասնել նրան, որ Սամցխե-Ջավախեթի և Կվեմո Կարտլի շրջաններում բնակվող բոլոր հայ և ադրբեջանցի դպրոցականները սովորեն վրացերեն լեզուն՝ հաղորդում է Նովոստի-Վրաստան գործակալությունը։

«Տասը տարի հետո շրջանում չպետք է լինի նույնիսկ մի դպրոցական, որը չի տիրապետի խոսակցական վրացերենին։ Բայց լեզվի ուսուցանումը ոչ մի դեպքում ստիպողական չի լինելու։ Պետական լեզուն յուրացնելուն  օժանդակելը՝  մեր հանդեպ ազգային փոքրամասնությունների պահանջն է», - հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Լոմայան։

Նա հիշեցրել է, որ արդեն երկու տարի է վրացերեն խոսքը չօգտագործող Սամցխե-Ջավախեթի և Կվեմո Կարտլի շրջանների համար գործում է «Տավտավի» (Հասկ) ծրագիրը։ «Ծրագիրը առաջին հերթին ներառում է հինգ-աստիճանի մակարդակի դասագիրք նույն վերնագրով, երկու դասագիրք արդեն տպագրվել է։ Այս ծրագրի շրջանակներում տարածաշրջանում արդեն անցկացվել է մանկավարժների վերապատրաստություն», - նշել է նախարարը։

Լոմայան ավելացրել է, որ այդ նույն ծրագրի շրջանակներում իրագործվում է հայերեն և ադրբեջաներեն լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստում, «որպեսզի շրջանի բնակչությունը բավականին հստակ պատկերացնի, որ մենք չենք խոսում ձուլման մասին»։

«Մենք խոսում ենք պետական լեզվի ուսումնասիրության և մեր քաղաքացիների՝  էթնիկ հայերի և ադրբեջանցիների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մասին, որպեսզի նրանք կարողանան իրենց ներուժը բացահայտել այստեղ, իրենց հայրենիքում, և ճակատագիր չփնտրեն ուրիշ երկրներում, եթե անգամ դա  Հայսատանը կամ Ադրբեջանն է», - ընդգծել է նախարարը։

Լոմայան նշել է, որ «երկամյա աշխատանքի արդյունքում լուրջ առաջընթացներ են նկատվում», բայց զգուշացրել, որ «տասնյակ տարիներ ինքնահոսի թողած խնդիրը չի կարող որոշվել երկու տարվա ընթացքում»։

«Տասնյակ տարիներ մենք խաբել ենք ինքներս մեզ, իբրև թե մեր վրացերեն չխոսացող բնակչությանը վրացերեն ենք սովորեցնում, իսկ նրանք էլ խաբում էին իրենց, իբրև թե ուսումնասիրում են այն։ Արդյունքում մենք ունենք հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց համար ոչ թե բարդ է վրացերեն խոսելը, այլ նրանք նույնիսկ գաղափար անգամ չունեն վրացերեն լեզվի մասին», - ասել է նախարարը։ --0—