Մոսկվայի աստղերի հրապարակում կտեղադրվի դերասան Նիկոլայ Կարաչենցովի անվանական սալաքարը

16.07.2007, 11:19
Մոսկվայի աստղերի հրապարակում կտեղադրվի դերասան Նիկոլայ Կարաչենցովի անվանական սալաքարը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի շենքի դիմաց գտնվող աստղերի հրապարակում երկուշաբթի տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Նիկոլայ Կարաչենցովի անվանական սալաքարի տեղադրումը, «Մոսֆիլմի» մամուլի ծառայությունում տեղեկացրին «ՌԻԱ Նովոստիին» ։  

«Ռուսաստանի ժողովրդական արտիստը ոչ միայն կոչմամբ, այլ նաև համաժողովրդական ճանաչմամբ արդեն վաղուց  արժանացել է այսպիսի պատվավոր սալաքարի», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։ Այս թատրոնում  Կարաչենցովը աշխատում է արդեն շատ տարիներ։

Նա կարծիք հայտնեց, որ «Նիկոլայ Պետրովիչի հանրաճանաչությունը իր դերասանական կարիերայի ծաղկուն շրջանում այնքան բարձր է եղել, որ շատ քչերը կարող են համեմատվել նրա հետ»։

«Նրան սիրել են թե արտիստները՝  նրա գործընկերները, թե ռեժիսորներն ու հանդիսատեսը իր բոլոր երրորդություններում. ծանոթ էին նրա դերերին թատրոնում և կինոյում, գիտեին նրա երգերը։ Նիկոլայ Կարաչենցովը, որպես գլխավոր դերասան «Լենկոմ»  թատրոնում, շարունակում է այնտեղ աշխատել, և մենք հուսով ենք, որ շուտով հնարավոր կլինի տեսնել Կարաչենցով դերասանին բեմի վրա», - ասել է Վարշավերը։

2005 թ.-ի փետրվարին Կարաչենցովը լուրջ վնասվածքներ  է ստացել ավտովթարի ժամանակ։ Նա մի քանի անգամ վիրահատվել է՝   մի քանի ամիս անցկացնելով հիվանդանոցում ։  Տնօրենի խոսքերով, դժբախտ պատահարից հետո «Լենկոմը» ամեն կերպ փորձում էր օգնել իր վարչապետին։

«Թատրոնը ոչ միայն վճարել և շարունակում է վճարել նրա աշխատավարձը, այլ նաև ցուցաբերում է սոցիալական օգնություն», - նշել է նա։

Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է 1944 թ.-ի հոկտեմբերի 27-ին։ ՄԽԱՏ դպրոց-ստուդիան ավարտելուց հետո, 1967 թ.-ից աշխատել է «Լենկոմ» թատրոնում։ Դերասանին ամենամեծ ճանաչումը բերեց կոմս Ռեզանովի դերը   բանաստեղծ  Անդրեյ Վոզնեսենսկու և  կոմպոզիտոր  Ալեկսեյ Ռիբնիկովի «Յունոնան և Ավոսը» ռոք-օպերայում։

Իր կարիերայի ընթացքում Կարաչենցովը նկարահանվել է 60-ից ավել ֆիլմերում, որոնց թվում են «Ավագ որդին», «Շունը դեզի վրա», «Տրեստը, որը պայթեց», «Մարդը Կապուցիների  այգուց», «Երկու նետերը», «Տունը, որը կառուցել է Սվիֆտը», «Քրեական քառյակը», «Դևերի ներքնատունը»։--0—