412.76
4.77
386.62
+10
Եղանակը Երևանում
Հայ

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին» նվիրված 2 նամականիշով նոր գեղաթերթիկ

16:03
21 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թվականի նոյեմբերի 21-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային, հաղորդում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

280 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքերը: Երկու նամականիշով գեղաթերթիկը ձևավորված է ՀՀ և ՌԴ դրոշների գույներով:

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում