ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում օգոստոսի 17-19–ը կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Ամենաշոգ եղանակը սպասվում է Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում, որտեղ օգոստոսի 19-21–ը ցերեկային ժամերին սնդիկի սյունը ցույց կտա 36-38 աստիճան տաքություն։
Առաջիկա երկու օրերին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ օգոստոսի 19-21–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավային` 2-7 մետր վայրկյան արագությամբ, Արարատյան դաշտավայրում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում