Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին

11.09.2020, 11:43
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակը:

Загружается новость ... "Лево"

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում ուրբաթ օրը ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 32-34 աստիճան տաքության: Այս օրը մայրաքաղաքում գերագույն ջերմաստիճանը գրանցվել էր 1985թ.-ին, երբ ջերմաստիճանը հասել էր 34,5 աստիճան տաքության:

Հաջորդ չորս օրերին Երևանում ավելի շոգ կլինի՝ ջերմաստիճանը կտատանտի +34...+36 աստիճան: -0-