Շոգ է լինելու. Հայաստանում սպասվում է մինչև 17 աստիճան տաքություն
25.01.2019,
10:23
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Օդի ջերմաստիճանը հանրապետութկունում ուրբաթ և շաբաթ օրերին կբարձրանա 5-7 աստիճանով ցերեկը և 2-4 աստիճանով` գիշերները:
Ամենաբարձր ցուցանիշները կարձանագրվեն կիրակի և երկուշաբթի Սյունիքի հովիտներում` այստեղ սնդիկի սյունը ցույց կտա 12-17 աստիճան տաքություն:
Արցախում այդ օրերին օդի ջերմաստիճանը կկազմի 12-16 աստիճան տաքություն, իսկ Տավուշում` 10-14 աստիճան: Մյուս մարզերում ցերեկային ժամերին նույնպես կգրանցվեն դրական ջերմաստիճաններ:
Երևանում ուրբաթ օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, հունվարի 27-28-ին կտաքանա մինչև 8-10 աստիճան, իսկ հունվարի 29-ին ջերմաստիճանը մի փոքր կնվազի` մինչև 6-8 աստիճան տաքություն:
Միաժամանակ ուրբաթ և կիրակի օրերին առանձին շրջաններում, երկուշաբթի և երեքշաբթի լույս գիշերը` մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում, իսկ երեքշաբթի ցերեկը` Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ – լեռներում ձյան տեսքով, իսկ նախալեռներում և հովիտներում` անձրևի տեսքով: Հունվարի 26-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: -0-