Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

24.03.2017, 14:01
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, ով օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը, որ ԱԺ չանցած ուժերն ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ, հանրային այլ գործողություններ»,– ասվում է գրառման մեջ։

Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ` քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը: -0-