+7
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը հնչեցրեց 7 սկզբունքներ, որոնցով առաջնորդվելու է ՀՀԿ ղեկավարի պաշտոնում

19:13
26 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով շաբաթ վերընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնում, շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հնչեցրեց այն պատճառները, որոնցով առաջնորդվելու է այդ պաշտոնում:

«Մենք մուտք ենք գործում պատասխանատու ժամանակաշրջան և շատ անելիք ունենք: Բայց ունենք ամուր թիմ և հարուստ փորձ: Ես կներկայացնեմ յոթ սկզբունքներ, որոնցով ղեկավարվելու եմ որպես կուսակցության նախագահ, և կուսակցության բոլոր անդամներից կսպասեմ դրանց կատարումը»,- ասաց Սարգսյանը:

Նախևառաջ, պետք է ապահովել երկրի անվտանգությունը: «Մեր ժողովրդի ազատությունը, սեփական երկրում ազատ և անկախ ապրելու իրավունքն ամենագլխավոր արժեքներն են»,- ասաց Սարգսյանը:

«Երկրորդ, ձեր ջանքերն ուղղեք Հայաստանի օրինականության և արադարության ամրապնդմանը: Հիշեք, որ պարտավոր եք լինել օրենքի խոնարհ ծառաներ և օրինականության մարմնավորում», - ասաց նախագահը:

Ըստ նրա, ևս մեկ կարևոր սկզբունք է երկրում անդորրի պահպանումը որպես սահմանում խաղաղության երաշխիք: «Եթե սահմանապահը մեր զինվորն է, ապա Հայաստանի ներսում հանգստության պատասխանատվությունը մենք ենք կրում»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա կոչ արեց նաև նոր հնարավորություններ փնտրել հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի օգտագործման համար և հոգ տանել Հայաստանի բնակիչների բարեկեցության համար, աշխատանքի և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորություններ ապահովել: «Մենք պետք է խուսափենք քաղաքական, սոցիալական և տնտեսական ցնցումներից, և առաջ շարժվենք»,- նշեց երկրի ղեկավարը:

Նա առաջարկեց կապ ապահովել հայ ժողովրդի անցյալի և ապագայի միջև՝ փառավոր անցյալում տեսնելով ապագա հաջողությունների գրավականը: «Մենք քիչ ենք, բայց մեր պատմությունը քաղաքակրթության ակունքներից է սկիզբ առնում», - ավելացրեց Սարգսյանը:

Եվ վերջապես, նա խորհուրդ տվեց վերաիմաստավորել սեփական ժամանակն ու դրա խնդիրները: «Մի ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անձնուրաց ծառայության: Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ: Փորձեք լուծել ձեր առջև կանգնած խնդիրները, իսկ ապագան թողեք ապագա սերունդներին»,- եզրափակեց Սարգսյանը:
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը