Սերժ Սարգսյան. Հայաստանի վարչապետը հրաժարականի պատճառ չունի

06.06.2017, 14:51
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ոչ մի պատճառ չունի:
Սերժ Սարգսյան. Հայաստանի վարչապետը հրաժարականի պատճառ չունի
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ոչ մի պատճառ չունի, Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ները մի քանի անգամ բարձրացրել են ՀՀ վարչապետ Կարեն Կարպետյանի սպասվելիք հրաժարականի թեման: Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ վարչապետը երկու անգամ արդեն փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը դրանք չի ընդունել:

Загружается новость ... "Право"

Երկրի ղեկավարը հերքել է տեղեկատվությունը, թե իր հարաբերությունները վարչապետի հետ լարված են, ինչն էլ կարող է Կարապետյանի հրաժարականի պատճառ դառնալ:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը` իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, որն է նրանց ցանկությունը; Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և, մասնավորապես, մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- ասել է Սարգսյանը:-0-