Sanitek–ի դեմ իրավական գործընթաց է սկսվել. Երևանի քաղաքապետ

04.09.2019, 14:22
Մարությանի խոսքով, Sanitek–ի դեմ իրավական գործընթաց է սկսվել։
Sanitek–ի դեմ իրավական գործընթաց է սկսվել. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերության դեմ իրավական գործընթաց է սկսվել, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում։

Մարությանը նաև հայտարարեց, որ Sanitek–ն արդեն 6 օր է չի կատարում աղբահանություն։

«Դա հիմք է գործընթաց սկսելու համար։ Այն արդեն սկսված է։ Դա իրավաբանական և իրավական գործընթաց է», – ասաց նա։

Դրանից հետո քաղաքապետը հրաժարվեց պատասխանել հարցերին և հրավիրեց լրագրողներին սեպտեմբերի 10–ին նախատեսված Ավագանու նիստին, որի ընթացքում, նրա խոսքով, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։–0–