526.81
7.46
477.4
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սա բացառապես իմ դիրքորոշումն էր, ոչ թե քաղաքական թիմինը. «Իմ քայլի» պատգամավորը` դասադուլի մասին

01:05
20 Մայիսի 2019
© Լուսանկարը՝ Facebook–յան էջից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` պարզաբանելով վաղը ուսանողների շրջանում դասադուլ կազմակերպելու կոչերը։

«Հարգելի հայրենակիցներ, քանի որ շահարկվում է իմ կողմից դասադուլի առաջարկը, ապա նշեմ, որ սա բացառապես իմ դիրքորոշում էր, ոչ թե քաղաքական թիմինը, սակայն նշեմ, որ այնուամենայնիվ ամեն մի ուսանող անկախ է և ինքն է որոշում անել դասադուլ կամ մասնակցել որևէ ակցիայի, թե ոչ։ Իսկ ես վաղվա ակցիային մասնակցելու եմ որպես պատգամավոր, որպեսզի հանդիպեմ իմ ընտրողներին, թույլ չտամ սադրանքներ և բռնություն։ Ամեն ինչ պետք է լինի սիրո, հանդուրժողականության և օրինականության մթնոլորտում», –նշել է Պապոյանը։

Նա նաև կոչով դիմել է ուսանողներին. «Հարգելի ուսանողներ, քանի որ շահարկվում է իմ խոսքը, հայտարարում եմ, որ ԲՈՒՀ-երը ապաքաղաքական մարմին են և իմ կողմից վաղվա դասին չմասնակցությունը պայմանավորված է ԱԺ պատգամավորի գործառույթների իրականացմամբ, այն է հանդիպել քաղաքացիներին, ինչպես նաև հանդարտության և զսպվածության կոչ անել խաղաղ ակցիայի մասնակիցներին, որպեսզի չլինեն սադրանքներ։ Իսկ ինչ վերաբերվում է ձեզանից յուրաքանչյուրի՝ ակցիայի մասնակցելուն կամ չմասնակցելուն, ապա դա յուրաքանչյուր քաղաքացու որոշումն է։ Ներողություն եմ խնդրում վաղվա դասին չմասնակցելու համար, բացակա դասը անպայման լրացվելու է», – գրել է Գևորգ Պապոյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում: