Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի

25.09.2017, 18:22
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի, ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Հայաստանում միակ պետական լեզու եղել և կշարունակի մնալ հայերենը, քանի որ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են», – ասել ` Մկրտչյանը։

Նախարարը հիշեցրեց, որ խորհրդային ժամանակներից սկսած ռուսաց լեզուն լայնորեն տարացված է Հայաստանում, սակայն մինչև այժմ այն ոչ մի կարգավիճակ չի ստացել։

«Այսօր համալսարանների դիմորդներն «օտար լեզու» առարկայից հանձնում են քննություններ անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, իսպաներենից կամ իտալերենից։ Ռուսերենը չկա այդ շարքում, և դիմորդները չեն կարող ռուսերենից քննություն հանձնել։ Այսուհետ մենք արձանագրում ենք, որ ռուսերենը Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի», – ընգծել է Մրտչյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ռուսերենի ուսուցման առանձին հայեցակարգ, որը ներկայացվել է հանրային քննարկմանը։ Նախատեսված միջոցառումների թվում են` դպրոցների բացում և ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրման դասարանների ավելացում, որտեղ մի շարք առարկաներ ռուսերեն կդասավանդվեն։

Загружается новость ... "Лево"

Նախարարի խոսքով, «դա կարևոր է, քանի որ ռուսաց լեզուն Հայաստանում ամենատարածվածն է, այն անպայման անցնում են բոլոր դպրոցներում երկրորդ դասարանից սկսած, դա ԱՊՀ, ինչպես նաև այժմ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների աշխատանքային լեզուն է։ Մեր բնական գիտությունների ամբողջ գրականությունը ռուսերեն լեզվով է, մեր գիտական հաստատությունների և ռազմարդյունաբերական համալիրի փոխգործակցության դաշտի մեծ մասը ռուսերեն լեզվով է», – ասել է Մկրտչյանը։

«Այսօրվա դրությամբ, ռուսաց լեզվի ուսուցման մեթոդիկան նախատեսված է փոքր լսարանների և շաբաթական բազմաթիվ դասաժամերի համար։ Ներկա պահին մենք աշխատում ենք Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ մեծ լսարաններ և դասարաններ կազմակերպելու համար, որպեսզի հայ երիտասարդներին ռուսերենը դասավանդվի որպես օտար լեզու», – ասել է Մկրտչյանը։

Նախարարը հայտնել է, որ, աշխատելով հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցման համակարգի վրա, գերատեսչությունը ճշտել է Հայաստանում լեզվական քաղաքականության հիմունքները։

«Նախարարությունն ավարտել է համարյա երկու տարվա աշխատանքն օտար լեզուների ուսուցման հայեցակարգերի վրա։ Կատարած աշխատանքի կարևորագույն արդյունքն այն է, որ մենք փորձեցինք ճշտել Հայաստանում լեզվական քաղաքանության հիմունքները»։

«Եթե մենք ցանկանում ենք շահագործել ատոմակայանը, ունենալ սեփական դրոններ, վերականգնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը, ապա ուրիշ գիտությունների հետ մեկտեղ պարտավոր ենք կենտրոնանալ օտար լեզուների որակյալ ուսուցման վրա», – վստահ է նախարարը։

Մինչդեռ, Հայաստանում այդ ոլորտում «բավականին անհանգստացնող իրականություն է. դասախոսների որակավորման անկում, դասաժամերի պակասություն և ահռելի մեծ լսարաններ», որոնք դժվարացնում են լեզուների որակյալ ուսուցումը։

«Մենք պետք է փոխենք օտար լեզուների դասավանդման մեթոդիկան, կարողանանք ուսուցանել ոչ թե հաղորդակցման, այլ տեխնիկական լեզու», – ասում է նախարարը։ Նա նշել է, որ տեխնիկական գիտությունների լավ մասնագետներ պատրաստելը «շատ կարևոր գործ է»։ –0–