«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել տարեցների համար

27.04.2017, 16:57
Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրով դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել տարեցների համար
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրով դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

Ծրագիրը կազմակերպել է «Ռոստելեկոմ» ընկերությունը Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու տարածքային ծրագրի երիտասարդ կամավորների մասնակցությամբ, ընդ որում, այն առաջին անգամ է անցկացվում հայերեն լեզվով։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դասընթացներն անցկացվում են Ալավերդու Հաշմանդամություն ունեցող և տարեց անձանց ռեսուրս կենտրոնի համակարգչային սրահում, որն ապահովվել է «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ հասնելիությամբ։

Դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։ Դասընթացի տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 60-75 տարեկան տասը մասնակիցներ։

Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին անգամ է իրականացվում Ալավերդի քաղաքում։

2015-2016թթ․ ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի (Россотрудничество) հետ համատեղ Վ․Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդել են բուհի ուսանող-կամավորները, և մասնակցել են հիմնականում ռուսախոս տարեցներ։ Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերեն լեզվով և նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
Առաջիկայում նախագիծը կմեկնարկի նաև Ամասիայում։

««Ռոստելեկոմը» շատ է կարևորում այս նախագծի իրականացումը Հայաստանում․ համոզված եմ, որ մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան նվազագույն հմտություններ ձևավորելու ինչպես համակարգչից, այնպես էլ համացանցից օգտվելու համար, քանի որ մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց նոր տեխնոլոգիաների։ Բացի այդ, մարզերում տարբեր կենտրոնների հետ համագործակցության արդյունքում հնարավորություններ են ստեղծվում նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչը կարծում եմ, ծրագրի ևս մեկ դրական կողմերից է։ Մենք նախատեսում ենք ընդլայնել նախագծի իրականացման շրջանակները՝ ներգրավելով նոր քաղաքային և գյուղական համայնքներ»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–