ՌԴ ԱԳՆ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
22.04.2016,
11:23
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Լավրովը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին «Հավերժական կրակի» մոտ, այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հայաստան է ժամանել նախօրեին երկօրյա այցով։ -0-

Լավրովը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին «Հավերժական կրակի» մոտ, այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հայաստան է ժամանել նախօրեին երկօրյա այցով։ -0-