ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հրաժարականը

23.04.2018, 17:57
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է երկուշաբթի` ապրիլի 23–ին, Հայաստանի վարչապետի հրաժարականը։
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է երկուշաբթի` ապրիլի 23–ին, Հայաստանի վարչապետի հրաժարականը։

«Ժողովուրդը, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենաբարդ պահերին չպառակտվել և պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ` չնայած սկզբունքային տարաձայնությունների, հզոր ժողովուրդ է։

Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,– գրել Զախարովան Facebook–ի իր էջում։

Երկուշաբթի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց` պատասխանելվ արդեն 10 օր տևող քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների մասնակիցների պահանջին։ -0-