Քրվարույթ է նախաձեռնվել Երևանում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու և նրա կոչերի դեպքով

02.04.2025, 11:07
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի բլոգերն ազատորեն շրջում Երևանի փողոցներում ու հայտարարում, թե ինքը «պատմական քաղաքում» է
Քրվարույթ է նախաձեռնվել Երևանում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու և նրա կոչերի դեպքով

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավապահները փորձում են պարզել ադրբեջանցի բլոգերի՝ Երևանում հայտնվելու հանգամանքները։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Նշենք, որ օրերս համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի բլոգերն ազատորեն շրջում Երևանի փողոցներում, այդ թվում՝ կենտրոնում ու հայտարարում, թե ինքը «պատմական քաղաքում» է։