Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը պաշտոնանկ է արվելու. թերթ

07.06.2016, 13:32
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության  (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը լուծված է, գրում է «Հրապարակ» թերթը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը պաշտոնանկ է արվելու. թերթ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը լուծված է, գրում է «Հրապարակ» թերթը:

Ինչպես նշում է թերթը, չնայած պաշտոնական հերքմանը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը վճռված է:

«Ամենայն հավանականությամբ, մոտ օրերին կհայտարարվի այդ մասին: Նոր պետ, հավանաբար, կդառնա էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, ով ավիացիոն ոլորտն էր վերահսկում», - նշվում է պարբերականում։

Շաբաթ օրը թերթը գրել էր, որ Մովսիսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում, մասնավորապես, գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերությանն արտոնագիր տրամադրելու հարցում ՔԱԳՎ-ում խոչընդոտներ ստեղծելու մասով։ Թերթը, մասնավորապես, նշում է, որ ՔԱԳՎ–ում ավիաընկերության ներկայացուցիչներից կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բաղրամյան 26 (Հայաստանի նախագահի նստավայր. խմբ.): -0-