Քաղաքացիները չեն կարողանում բուժօգնություն ստանալ էլեկտրոնային առողջապահական ծրագրի պատճառով

20.03.2018, 10:45
Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը գլխացավանք է դարձել ինչպես բուժօգնու¬թյան կարիք ունեցող քաղաքացիների, այլ նաև բժիշկների համար:
Քաղաքացիները չեն կարողանում բուժօգնություն ստանալ էլեկտրոնային առողջապահական ծրագրի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը գլխացավանք է դարձել ինչպես բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների, այլ նաև բժիշկների համար, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Նախօրեին օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր բուժհաստատություններ այցելած անձանցից, ովքեր դժգոհել են, որ էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատանքի խափանման:

Ինչպես հայտնում է պարբերականը, հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգնություն ստանան:

Հատկապես վատ վիճակում են այն մարդիկ, ովքեր վիրահատության կարիք ունեն:

Загружается новость ... "Право"

«Չնայած հիվանդանոցներում խառնաշփոթ իրավիճակին, առողջապահության նա-խարարությունում, ինչպես միշտ, հանգիստ են»,– ասվում է գրառման մեջ։

Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն աղբյուրին հայտնել է, թե ինքը տեղյակ չէ նման խափանումների մասին, ապա հավելել, թե էլեկտրոնային համակարգի խափանումը չի կարող աշխատանքի դադարի պատճառ դառնալ՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցներում այդ դեպքերում մատյաններում են գրանցում, ապա` ընդգրկում համակարգի կազմում: -0-