ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ`սոցցանցի օգտատիրոջ գրառման հիման վրա։
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ծառայության աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել։ Բացի այդ, տեղում բացվել են նույն խմբաքանակի մարինացված վարունգի 3 նմուշներ, որոնց մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:
Ծառայութունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:
Մինչ այդ տնտեսավարողը՝ «Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները, տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդիրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար:
Загружается новость ...
"Право"
Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ:
«Սա նշանակում է, որ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-