Քաղաքապետարանը Ոստիկանություն կդիմի Երևանի կենտրոնում ապօրինի ծառահատման փաստով

27.02.2016, 23:17
Երևանի քաղաքապետարանը դատապարտել է Երևանի կենտրոնում ապօրինի ծառահատման փաստը:
Քաղաքապետարանը Ոստիկանություն կդիմի Երևանի կենտրոնում ապօրինի ծառահատման փաստով
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը դատապարտել է Երևանի կենտրոնում ապօրինի ծառահատման փաստը:

 - рис.1

Շաբաթ օրը սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել Երևանի կենտրոնում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ ծառահատման վերաբերյալ տեղեկությունը: Օգտատերերը նշում են, որ ծառահատման որևէ հիմք չի եղել, ընդգծելով, որ մայրաքաղաքի կենտրոնում առանց այդ էլ քիչ են կանաչ տարածքները:

 - рис.2

Քաղաքապետարանի հաղորդման մեջ ասվում է, որ Օպերայի շենքի հարակից տարածքում շաբաթ օրն իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ:

Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-