Քաղաքական հետապնդումները «Ելք» դաշինքի` իշխանության գալու հետ կբացառվեն

14.02.2017, 15:44
Հայաստանում քաղաքական հետապնդումները «Ելք» ընդդիմադիր դաշինքի` իշխանության գալու հետ կբացառվեն:
Քաղաքական հետապնդումները «Ելք» դաշինքի` իշխանության գալու հետ կբացառվեն
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քաղաքական հետապնդումները «Ելք» ընդդիմադիր դաշինքի` իշխանության գալու հետ կբացառվեն, երեքշաբթի լրագրողներին ասաց խորհրդարանի պատգամավոր, միավորման կազմում ընգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք» նախընտրական դաշինքում ընգրկված են «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ելքի» նախընտրական ծրագրում հստակ սահմանված է, որ մեր օրոք քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն լինի, մենք միշտ զբաղվել, զբաղվում և զբաղվելու ենք քաղբանտարկյալների խնդիրներով»,– ասաց Փաշինյանը։

Խոսելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված երկու ուրիշ դաշինքների մասին` Փաշինյանը չի բացառել, որ և «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, և Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը կարող են գործող իշխանության հետ կոալիցիա կազմել։

«Այդ ուժերը պետք է դեռ ապացուցեն իրենց ընդդիմադիր լինելը։ Մենք մեր գործունեությամբ արդեն վաղուց ամեն ինչ ապացուցել ենք։ Նախկին նախարարների խոսքերն այն մասին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոչինչ չի փոխում քաղաքական իրավիճակում, մենք դա միշտ ասել ենք»,– ասաց Փաշինյանը։ -0-