Ծաղկող Երևան. մայրաքաղաքում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
10.04.2019,
20:12
Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համաքաղաքային ծառատունկի օրը` ապրիլի 13-ին, Երևանում հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ:

«Քաղաքացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք դիմել են և ցանկություն են հայտնել իրենց տարածքներում իրականացնել ծառատնկումներ»,- ասաց նա։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ծառատեսակների ընտրության հարցում մոտեցումը նորովի է լինելու: Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը: Նախատեսվում է զարգացնել նաև ուղղաձիգ կանաչապատումը. ծաղկառատ կլինեն վերգետնյա անցումներն ու պատշգամբները:

«Ծառերի ստանդարտները փոխված են, դրանք ավելի կենսունակ, ավելի մեծ ծառերի տնկիներ են լինելու, դրանց մեջ կան նաև կատալպաներ, արոսենիներ, ծաղկող ակացիաներ: Մարտի 23-ի և ապրիլի 13-ին նախատեսված ծառատունկի ընթացքում ավելի քան 15000 ծառ և թուփ տնկած կլինենք: Մեծ քանակ նախատեսվում է նաև աշնանային հիմնական ծառատունկի շրջանակում»,- նշեց Խաչիկ Հակոբյանը:
Այս տարի նոր մոտեցում ցուցաբերվեց էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում մանրացվում են, նոր տեղափոխվում: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումն արդեն տեսանելի է Երևանում: Մայրաքաղաքում մեկնարկել են նաև բնաշիվային աճի էտման աշխատանքները:
«Բնաշիվային աճի էտման ժամանակ մենք փրկելու ենք այն բոլոր կոճղերից աճ տված և թփեր դարձած ծառերը, որոնք տարիների ընթացքում այդպես մացառուտների են վերածվել: Մենք դրանք ազատելու ենք ավելորդ ճյուղերից, էտելու ենք, թողնելու ենք հիմնական գլխավոր առանցքային մասը, որը լիարժեք շանս ունի մեծ սաղարթով ծառի վերածվելու»,- ընդգծեց բնապահպանության վարչության պետը:
Ընթացիկ տարում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառի և Սարալանջի հատվածներում կիրականացվեն անտառվերականգնման և կանաչապատման աշխատանքներ: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։
2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: -0-