ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին է. բողոքի ակցիա Երևանում (ՖՈՏՈ)
17.07.2017,
21:15
ՊՊԾ գնդի գրավման առաջին տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա է անցկացվում այս րոպեներին Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՊՊԾ գնդի գրավման առաջին տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա է անցկացվում այս րոպեներին Երևանում։

Ուղիղ մեկ տարի առաջ` 2016 թվականի հուլիսի 17–ին, զինված անձանց խումբը գրավել է Երևանում պահակապարեկային ծառայության գնդի շենքը։
14 օր շարունակ Երևանում իսկական քաոս էր` լարված իրավիճակը վերածվել էր իշխանությունների դեմ բողոքի ակցիաների։
Ակցիան մեկնարկել է երկուշաբթի Ազատության Հրապարակից, այնուհետև «Սասնա Ծռերի» կողմնակիցները երթ են սկսել։ Դրան մասնակցում են «Երկիր Ծիրանիի» հիմնադիր Զարուհի Փոստանջյանը և քաղաքական այլ գործիչներ։

Երթն այս պահին շարունակվում է Մոսկովյան փողոցով` դեպի Ազատության Հրապարակ։

2016 թվականի հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-