ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը հնարավոր է և լիովին տրամաբանական, այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Արմեն Պողոսյանը։
«Տարեսկզբին հայտնի է դարձել, որ Երևանի տրանսպորտային համակարգի հետազոտության և մոնիթորինգի իրականացման համար հրավիրված է եղել բրիտանական WYG International Limited «Ameria»» խորհրդատվական ընկերությունը, որին վճարվել է 840 հազար եվրո, սակայն ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ միջոցներից է այդ գումարը վճարվել և ինչ չափանիշների հիման վրա է ընտրվել հենց այդ ընկերությունը»,–ասաց նա։
Նրա խոսքով, առաջին փուլի ավարտից հետո բրիտանացի փորձագետները նախապատրաստել և ներկայացրել են հաշվետվություն, որտեղ մի քանի կոնկրետ առաջարկներ են ներկայացրել, սակայն այդ հաշվետվության մեջ խոսք չկա տրանսպորտային սակագնի բարձրացման մասին։ Պողոսյանը ենթադրում է, որ բրիտանական ընկերությանը վճարված գումարները քաղաքային իշխանությունները կցանկանան փոխհատուցել տրանսպորտի գնի բարձրացման հաշվին, ինչի պատճառով էլ շահարկվում են սակագների հնարավոր բարձրացման մասին խոսակցությունները։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Երևանում հասարակական տրանսպորտի գինը կարող է բարձրանալ սեպտեմբերին։
«Հիմնականը, որ առաջարկում են բրիտանացի փորձագետները, միասնական օպերատորի ընտրությունն է, որը կկառավարի Երևանի տրանսպորտային համակարգը, բայց նրանք նշում են, որ օպերատորների քանակը կարող է մեկից ավելի լինել։ Նրանք նաև առաջարկում են քաղաքի կետրոնում հանգույցներ ստեղծել, ուր ուղևորները կարող են հասնել մեկ տրանսպորտով, իսկ հետո ճանապարհը շարունակել մեկ ուրիշով։ Առաջարկում էին նաև միասնական տոմսի ներդրում»,– ասաց նա, հավելելով, որ հաշվետվության մեջ բացակայում են հստակ ժամկետները։
Загружается новость ...
"Право"
Պողոսյանը նաև հանդես եկավ սեփական առաջարկությամբ։
Երևանի տրանսպորտային ոլորտում ստեղծված ներկա իրավիճակը ձեռնատու է միայն մի քանի տասնյակ մարդկաց, մյուսները տուժում են։ Երթուղային գծատերերը իրավունք չունեն մեզ կանոններ թելադրել, պետք է կարգուկանոն լինի»,–ասաց Պողոսյանը։
Նա առաջարկեց ստեղծել բաց բաժնետիրական միություն, որի ակցիաների մի մասը պետք է պատկանի քաղաքապետարանին, իսկ մյուս մասը`մնացած բաժնետերերին։ Պողոսյանի խոսքերով, նաև անհրաժեշտ է, որ Երևանի փողոցներից անհետանան երթուղային տաքսիները։-0-