Փորձագետը նշել է «ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը

20.07.2020, 16:58
Փորձագետը նշել է «ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը
Փորձագետը նշել է «ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ագրարա–գյուղատնտեսական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը երկուշաբթի՝ հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը: Նա հայտնել է, որ տվյալ հարցի արդյունավետ լուծում կարող է լինել Մոսկվայում հայկական շուկայի բացումը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ օրերս առաջ տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նույնպես միջամտել է կատարվածին. դրա մասին տեղեկացրել Մոսկվայի համապաստախան գերատեսչություններին և իշխանություններին: Համացանցում անգա ֆլեշմոբ սկսվեց, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Հայաստանից մեծ քանակությամբ մրգի իրացմանը: Իսկ կիրակի օրը հայտնի դարձավ, որ «Ֆուդ սիթի» շուկայում սկսել են ընդունել Հայաստանից մրգով բեռնված բեռնատարները:

«Լավ կլիներ, եթե մենք ունենայինք հայկական շուկա Մոսկվայում: Նաև Թիֆլիսում հայկական շուկայի ստեղծումը միշտ իմ գաղափարն է եղել, որովհետև այնտեղ կարող ենք ապրանքի էլ ավելի մեծ տեսականի արտահանել: Սա հարցի շատ լավ լուծում կլիներ»,- նշել է Բերբերյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2020թ.-ին արդեն Հայաստանից արտահանվել է 58 հազ. տոննա միրգ և բանջարեղեն է արտահանվել: Նրա խոսքով, արտահանվել է 13 հազ. տոննա ծիրան, 3,2 հազ. տոննա գիլաս, 21 հազ. տոննա լոլիկ, 800 տոննա ելակ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ այս թիվը 15 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշի համեմատ: Խոջոյանը նշել է, որ այս տարի սպասվում էր ծիրանի մեծ բերք, սակայն եղանակային պայմանների հետևանքով ամփոփիչ ցուցանիշները ավելի ցածր էին, ինչը ազդել է նաև արտահանման վրա՝ այն կրճատվել է 3 հազ. տոննայով: -0-