413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետ. սոցցանցային կրքերը չեն ազդել ՀՀ ընտրությունների ընթացքի վրա

17:15
03 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերի, մասնավորապես, Facebook–ի հայ օգտատերերի ակտիվությունն էական ազդեցություն չի թողել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, կարծում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը:

«Բոլոր քաղաքական ուժերն ակտիվ օգտվել են Facebook-ի «բարիքներից»` ստեղծում էին էջեր, բանավեճեր անցկացնում և այլն: Սակայն այդ ամենը իրականության` ընտրությունների ընթացքի վրա արդյունավետ ազդեցություն չթողեց», - ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Սաղիյանի խոսքով, Հայաստանում ինտերնետ հանրությունը ապրում է «լիովին այլ իրականությունում»: «Չնայած, որ երկրում ինտերնետ տարածքը բաց է, իսկ ցանցերի օգտատերերը կարող են բավական ազատ արտահայտել իրենց մտքերը, այդուհանդերձ, նման ազատությունը հեռու է «արտաֆեյսբուքյան» իրականությունից», - փաստեց փորձագետը:

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։

Ինչպես երկուշաբթի ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քվեարկության նախնական տվյալների համաձայն, իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,12 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27, 32 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,77 տոկոսը, ՀՅԴ–ն` 6,57 տոկոսը։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է շեմ, որը կուսակցությունների համար կազմում է 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։

Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» հավաքում է ձայների 3,71 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,07 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,65 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`0,94 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,75 տոկոսը։ Վերջիններս չեն հաղթահարել անցողիկ շեմը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ