Պլանշետներ դասագրքերի փոխարեն կամ նորամուծություն հայկական դպրոցներում

15.11.2017, 20:58
Հայ աշակերտները մոտ ապագայում, հնարավոր է, դպրոց գնան պլանշետներով դասագրքերի փոխարեն:
Պլանշետներ դասագրքերի փոխարեն կամ նորամուծություն հայկական դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ աշակերտները մոտ ապագայում, հնարավոր է, դպրոց գնան պլանշետներով դասագրքերի փոխարեն, չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով պատգամավորի հարցին։

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտնեց, որ անցկացրել է սեփական հետազոտություն, թե որքան է կշռում դպրոցականի ուսապարկը։ Նրա խոսքով, 6–րդ դասարնի աշակերտը դպրոց է գնում միջինը 5.2 կգ–անոց պայուսակով, ընդ որում` միայն դասագրքերով և տետրերով, առանց լրացուցիչ առարկաների և մարզահագուստի։

Загружается новость ... "Лево"

Առավել վառ համեմատության համար պատգամավորը նշեց, որ հենց այսպիսի քաշ ունի АКС-74 ինքաձիգն լիքը փամփշտակալով, 40 մմ նռնականետով։ Այս առումով նա հետաքրքրվեց նախարարից, թե հնարավոր է, արդյոք, ապահովել անցում էլեկտրոնային գրքերի, առավել ևս, որ շուկայում առկա դպրոցական ուսապարկերը նախատեսված չեն երեխայի ողնաշարի վրա նման բեռի հավասարաչափ բաշխման համար։

«Մենք կարևոր ենք համարում անցումն էլեկտրոնային կրթության, բայց այն լուրջ ծախսեր կպահանջի և լուրջ բեռ կլինի բյուջեի համար, այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում մասնավոր ներդրողի հետ, որ 6-9–րդ դասարանների համար ներդնել դասագրքերի պլանշետային համակարգ»,– ասաց Մկրտչյանը։ -0-