Քրեական գործ է հարուցվել ՊԲ զինծառայողի սպանության փաստի առթիվ

14.08.2017, 19:18
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։
Քրեական գործ է հարուցվել ՊԲ զինծառայողի սպանության փաստի առթիվ
ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։

Այսօր առավոտյան 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։

Կատարվում է նախաքննություն: -0-