Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել և հրաժարվում է դեղորայքից

28.07.2016, 19:38
«Սասնա ծռեր» խմբի` հրազենային վիրավորում ստացած անդամ Պավել Մանուկյանը նախօրեից հացադուլ է հայտարարել և հրաժարվում է դեղորայք ընդունել:
Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել և հրաժարվում է դեղորայքից
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի` հրազենային վիրավորում ստացած անդամ Պավել Մանուկյանը նախօրեից հացադուլ է հայտարարել և հրաժարվում է դեղորայք ընդունել, գրում է Tert.am-ը` վկայաբերելով Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին:

Պաշտպանը հայտնել է, որ Պավել Մանուկյանը վճռական է տրամադրված դեղորայքից և սննդից հրաժարվելու հարցում։

Պետրոսյանի խոսքով, չի թույլատրվել նաև, որ Մանուկյանի կինն ու աղջիկը տեսակցեն նրան այն հիմնավորմամբ, որ «վարույթն իրականացնող մարմինը որոշում է ընդունել արգելանք դնել տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա»։

Ինքը` պաշտպանը տեսակցել է Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին, ավելացնելով, որ երկուսի առողջական վիճակը կայուն ծանր է: Ընդ որում, վերջինիս պայմանները «Դատապարտյալների հիվանդանոցում» շատ վատն են։

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։ -0-