Փաշինյանը պատմել է հետագա քայլերի մասին

26.04.2018, 17:30
Ընդդիմադիր շարժումը Հայաստանում պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ։
Փաշինյանը պատմել է հետագա քայլերի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ընդդիմադիր շարժումը Հայաստանում պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ, РБК-ի եթերում հայտարարել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հստակ ասել, որ շարժումը չունի ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, Եվրամիության, Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ չէ: Այս շարժումը կոռուպցիայի, ոչ արդյունավետ կառավարման դեմ է, սա զուտ ներքաղաքական շարժումը», - ասել է Փաշինյանը:

Նա կոչ արեց չհամեմատել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուկրաինական գործընթացի հետ ու չփորձել գտնել Մոսկվայի հետ կապը քաղաքական ուժերի գործողությունների մեջ:

Փաշինյանը հայտնեց, որ անձամբ նախաձեռնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, նշելով, որ քննարկվել է իրավիճակը Հայաստանում ու Ռուսաստանի բնակչության ընկալումը հայստանյան իրադարձությունների վերաբերյալ, մասնակի նաև Արցախի ապագան: Ըստ ընդդիմության առաջնորդի, կայացել են նաև հանդիպումներ ԵՄ ու ԱՄՆ-ի դիվանագետների հետ:

Նա նշել է նաև, որ օրակարգում չկա ՀԱՊԿ-ից կամ ԵՏՄ-ից դուրս գալու հարց:
«Մենք խոսել ենք ռազմավարական գործընկերների կողմից մեր առաջ պարտավորությունների հստակեցման անհրաժեշտության մասին, և մեր` ՀԱՊԿ-ի մեր մյուս գործընկերների առաջ: Այս ոլորտում բազում շփոթություններ կան: Անհրաժեշտ է հստակեցնել: Քննարվել են նաև խնդիրները ԵՏՄ-ի շրջանակում», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ շարժումը պատրաստ է երկխոսության Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների հետ իշխանությունը խաղաղ փոխանցելու ու ժողովրդավարական բարեփոխումներ ապահովելու համար, սակայն մտադիր ենք գալ այնպիսի համաձայնության, որից չի հրաժարվի ՀՀԿ-ի ոչ մի անդամ:

Ընդդիմության առաջնորդը կտրականապես բացառել է ՀՀԿ-ի կողմից երկրում արտակարգ իրավիճակի ու զորքեր մտցնելը ընդդիմության գործողությունները ճնշելու համար:

«Որտեղի՞ց ձեզ նման տեղեկություն: Նման բան չի լինի, ոչ մի բախում տեղի չի ունենա, ես վստահ եմ դրանում», - հայտարարել է Փաշինյանը:


Խոսելով արտահերթ ընտրությունների մասին` Փաշինյանը նշել է, որ իր կուսակցության նպատակն այդ ընտրություններում հաղթանակը չէ:

«Ամենակարևորը անցկացնել արդար և օրինական ընտրություններ, և մենք կերաշխավորենք դրանց անցկացումը, անկախ նրանից` կհաղթենք թե կպարտվենք», - ասել է Փաշինյանը:
Ըստ նրա, արդար ընտրությունների անցկացման ու «կառուսելի» բացառման երաշխիքն է մատնահետքերի օգտագործումն ընտրատեղամասերում հատուկ էլեկտրոնային բազայի միջոցով։

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բողոքի ակցիաները, մինչև իշխանությունները չհամաձայնվեն ընդդիմության բոլոր պայմանների հետ:

«Անձամբ ես ոչ, սակայն բողոքի ակցիաների մասնակիցները թույլ չեն տա գործել այլ կերպ: Ժողովուրդը որոշել է առաջադրի իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնում», - ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ իշխանափոխությունից հետո Փաշինյանն ասել է, որ առաջին քայլը կլինի երկրում ցանկացած մենաշնորհների վերացումը:

«20 հազար անուն տեսականի ներմուծվում է գործարարների նեղ շրջանակի կողմից: Պետք է ազատակացնել շուկան ու բարեփոխել առևտրի համակարգն այնպես, որպեսզի լիովին վերացվի ստվերային տնտեսությունը», - ասել է Փաշինյանը:-0-
շ