Փաշինյանը մտադիր է իր կողմնակիցների հանրահավաք կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է հնարավոր հանրահավաքի մասին և կոչ է արել այն քաղաքացիներին, «ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում» պատրաստվել վրեժի։
«Ես մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին, մեր ասելիքը ասելու եւ շատ կոնկրետ անելիք անելու մասին: Այդ հայրենիք ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, դրա առիթով, իմիջիայլոց, քրեական գործ կա հարուցված: հնկարծ չմտածեն, թե այս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է»,- ասել է նա։
Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, դժգոհ լինելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների հետ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրումից, ներխուժել են կառավարության շենք ՝ պահանջելով, որ Փաշինյանը դուրս գա իրենց մոտ:
Հանրապետության հրապարակում շարունակվում է ցույցը՝ Ղարաբաղը չհանձնելու պահանջով, ավելի վաղ ցուցարարների մի մասը տեղափոխվել էր խորհրդարանի շենք: Մի քանի տասնյակ քաղաքացիներ մտան նիստերի դահլիճ ՝ շարունակելով այնտեղ ինքնաբուխ բողոքի ակցիան:-0-