Փաշինյան. խնդիր չենք տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ

25.04.2018, 00:01
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու հարցում:
Փաշինյան. խնդիր չենք տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու հարցում:

«Մենք խնդիր չենք տեսնում դրա հետ կապված: Դուք երևի գիտեք, որ մեծ շատ մեծ խնդիր ունենք ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանում: Եվ փաստն այն է, որ Հայաստանը, ցավոք, այնպիսի բանակ չունի, որ պաշտպանի բոլոր սահմանները»,- երեքշաբթի ասաց Փաշինյանն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հրավիրած մամուլի ասուլիսում:

Այդ կապակցությամբ Փաշինյանը նշեց, որ այդ քաղաքական իրականությունը պետք է հաշվի առնի Հայաստանի ցանկացած կառավարություն:

«Ոչ մի կառավարություն չի կարող խուսափել այդ իրականությունից»,- ավելացրեց նա:

Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է տանում ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակում: -0-