Պարզեցվել է նոր դեղերի գրանցումը
28.02.2019,
20:38
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է նոր դեղերի գրանցման ընթացակարգը պարզեցնող փոփոխությունների փաթեթը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է նոր դեղերի գրանցման ընթացակարգը պարզեցնող փոփոխությունների փաթեթը։
«Այդ որոշմամաբ սահմանվել են ԵՏՄ–ից և այլ երկրներից դեղամիջոցների` Հայաստան ներկրման առանձնահատկությունները, ընդլայնվել են դրանց որակի համար ներկրողի պատասխանատվության շրջանակները, կրճատվել և պարզեցվել են ներկրման թույլտվություն ստանալու լաբորատոր փորձաքննությունների անցկացման ժամկետները, ներկրման արգելքի թույլտվութւյան ընթացակարգերը»,– ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծը ներկայացնելիս։
Նախարարի խոսքով, նաև հնարավորություն կընձեռվի ճշգրտել ներկրման իրականացման հավանականությունը, որպեսզի խնդիրները չբացահայտվեն պոստֆակտում, իսկ բեռը չմնա մաքսային պահեստում։
«Հստակեցվել է նախարարության կողմից չգրանցված, փոստով առաքվող դեղամիջոցների ներկրման կարգը»,– ասաց նա։
Թորոսյանը նաև նշեց, որ սահմանվել են գրանցման ավելի ցածր գներ։ -0-

Загружается новость ...
"Право"