Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)

18.09.2019, 17:55
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, գերատեսչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Օսիպյանը։

Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Загружается новость ... "Право"

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։ Նա առանձնահատուկ նշել է իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասրակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։

Վալերիյ Օսիպյանն ընդգծել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։ -0-