«Օրինաց երկիրը» ՀՀԿ–ից կոալիցիային միանալու առաջարկ չի ստացել. քարտուղար

03.02.2016, 22:07
«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությունից կաոլիցիայի կազմում ընդգրկվելու առաջարկ չի ստացել:
«Օրինաց երկիրը» ՀՀԿ–ից կոալիցիային միանալու առաջարկ չի ստացել. քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությունից կաոլիցիայի կազմում ընդգրկվելու առաջարկ չի ստացել, չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Հայաստանում ակտիվ խորհրդատվություններ են ընթանում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ։ Մամուլի հրապարակումների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում, հիմնականում, ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ով կողմ արտահայտվեց 2015 թվականի դեկտեմբերի 6–ին ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագծին։

Հնչեցվում են պատասխանատվության ոլորտների բաժանման զանազան տարբերակներ, սակայն ոչ ՀՀԿ–ն, ոչ ՀՅԴ–ն առայժմ այդ հարցով ոչ մի կոնկրետ մեկնաբանություններ չեն տալիս։

«Նման առաջարկություն, խոսակցություն, խնդիր չկա»,– ասաց Շահգելդյանը։

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Հանրապետական կուսակցության և ՀՅԴ–ի հետ կառավարական կոալիցիա էր կազմում, որը ստեղծվել էր 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն 2006 թվականի մայիսի 11–ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում ընդունեց կոալիցիայից կուսակցության դուրս գալու մասին, իսկ «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը լքեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ -0-