Օձերը շարունակում են «գրոհել»

20.07.2017, 21:12
Հինգշաբթի Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգեր են ստացվել օձերի հայտնաբերման վերաբերյալ։
Օձերը շարունակում են «գրոհել»
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգեր են ստացվել օձերի հայտնաբերման վերաբերյալ։

Ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում (Կիևյան փողոցի կողմից) նկատվել է օձ։ Դեպքի վայր մեկնած փրկարարները բռնել են սահնօձ։

Загружается новость ... "Право"

Նույն օրը ցերեկը` ժամը 14:10-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակ մեկնած փրկարարները հայտնաբերել են իժ և գյուրզա տեսակի օձեր։ Օձերը տեղափոխել են անվտանգ տարածք: -0-