«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառման օրը փոխվել է

13.10.2017, 14:51
Օդապարիկների թռիչքների միջոցառումը տեղափոխվել է։
«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառման օրը փոխվել է
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Օդապարիկների թռիչքների միջոցառումը տեղափոխվել է։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ը։

Загружается новость ... "Право"

Հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը հետևյալն է`

15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,

16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,

17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:

«Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը», – նշում են Երևանի քաղաքապետարանից։ -0-