Նորածնին արտաքնոցը նետած կինը կարծել է, թե երեխան մահացել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

03.10.2017, 14:28
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նորածնին արտաքնոցը նետած կինը կարծել է, թե երեխան մահացել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախնական տվյալներով Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։

«Ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նշանակվել են նորածնի դիակի և ծննդկանի դատաբժշկական փորձաքննություններ։ -0-