ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում, ինչպես նշում է «Չորրորդ իշխանություն» թերթը, ակնարկել է իր նոր աշխատավայրի մասին։
Ինչպես նշում է թերթը, խորհրդակցության ընթացքում նախարարը հրաժեշտ է տվել աշխատողներին, ինչպես նաև նշել է, որ իր նոր աշխատավայրը նախարարության շենքից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։
Պարբերականը նշում է, որ, Աշոտյանի խոսքով, արդեն որոշում կա, և նա լքում է նախարարի պաշտոնը, սակայն առաջիկա օրերին, մինչև պաշտոնական հրաժարականը, իսկ մյուս բոլոր լուրջ հարցերով նա խորհուրդ է տվել դիմել նոր նախարարին։
«Շատ մի ուրախացեք, ես հետևելու եմ ամեն ինչին, տեսնելու եմ ամեն ինչ և շարունակելու եմ բավականին լուրջ դեր խաղալ»,– իբր ասել է Աշոտյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում