«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել
30.11.2016,
18:46
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը, հայտնում է Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը։
2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ «Նաիրիտ գործարանը»` պարտապանին, սնանկ ճանաչելու պահանջով։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Կարեն Ասատրյանը։
Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 2009 թվականի մայիսի 26-ին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Նաիրիտ գործարանի» միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը։
Պարտապանը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որը, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի՝ 01.03.2015թ. դրությամբ, կազմում է 1 մլրդ 235 մլն 3232 ՀՀ դրամ, որից՝ 159 մլն 278 հազ. 876 ՀՀ դրամը՝ որպես տույժ։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է «Նաիրիտ գործարանից» հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 1 մլրդ 106 մլն 325 հազ. ՀՀ դրամ։
Պարտապանը չի կատարել մի շարք վճիռների պահանջները, միաժամանակ՝ շարունակել է չվճարել սպառված էլեկտրաէներգիայի համար, որի հետևանքով վերջինիս ընդհանուր պարտքը դիմողի հանդեպ ավելացել է և 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 235 մլն 3 հազ. ՀՀ դրամ։
Վերոգրյալի հիման վրա, «Սնանկության մասին»» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հիման վրա դիմող ՀԷՑ-ը խնդրել է «Նաիրիտ գործարանը» ճանաչել սնանկ։
Դատարանը, բազմակողմանիորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
1) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ պահանջի հաշվանցը).
2) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը).
3) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։
Տվյալ դեպքում պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, առկա են նաև օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրություններ, ինչպես նաև՝ բացակայում է հաշվանցի հնարավորությունը։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգել է այն եզրակացության, որ դիմողի պահանջը հիմնավորված է, և առկա են բավարար հիմքերը պարտապանին սնանկ ճանաչելու համար։
Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 17-րդ, 17.1-րդ, 20-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը նոյեմբերի 28–ին բավարարել է դիմումը, և «Նաիրիտ գործարանը» ճանաչել է սնանկ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։ -0-