Մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել Առինջ գյուղի բնակիչներից մեկի տանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24.06.2016,
12:33
Ոստիկանները զենք–զինամթերք են հայտնաբերել Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները զենք–զինամթերք են հայտնաբերել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
25–ամյա Սամվել Օսեյանի տանը կատարած խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտակալներ, ինչպես նաև նռնակներ։ Զենքն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության։
Նշանակվել են դատաձգաբանական և քրեագիտական փորձաքննություններ, քննությունը շարունակվում է։ -0-