Մերկելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ՝ հորդորելով անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

29.09.2020, 14:48
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում առկա սրացումը
Մերկելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ՝ հորդորելով անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում առկա սրացումը, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

Նախորդ օրը, Մերկելի հետ զրույցի ընթացքում, Փաշինյանն ասել էր, որ Արցախը Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվում և ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ռազմական գործողությունների կապակցությամբ: ՀՀ վարչապետը մատնանշել է տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվությունը:

Ինչպես գրում է «Ինտերֆաքս» -ը ` հղում անելով Զայբերտին, Գերմանիայի կանցլերն ընդգծել է անհապաղ հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը և բանակցային սեղանի շուրջ վերադառնալը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկում է բանակցությունների հարթակ: Զայբերտը նշել է, որ հարևան երկրները պետք է մասնակցեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը փակ խորհրդակցությունների ձևաչափով:-0-