Մեդվեդևը ծաղկեպսակ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

07.04.2016, 17:54
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծաղկեպսակ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Մեդվեդևը ծաղկեպսակ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծաղկեպսակ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Մեդվեդևին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-