ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը` Նատալյա Ալթունյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Նատալյա Ալթունյանը մահացել է 48 տարեկան հասակում ծանր և երկարատև հիվանդությունից:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ցավակցություն է հայտնում նախարար Ալթունյանին և նրա ընտանիքին: -0-