Լեռնագնաց հայուհին ռեկորդային արագությամբ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը

15.02.2017, 17:10
Հայ լեռնագնաց Լյուբա Բալյանը նախօրեին ռեկորդային արագությամբ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը:
Լեռնագնաց հայուհին ռեկորդային արագությամբ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ լեռնագնաց Լյուբա Բալյանը նախօրեին ռեկորդային արագությամբ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ալպիմիզմի և լեռնային զբոսաշրջության փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

«Լյուբա Բալյանը առաջինն է բարձրացել խմբից և Աֆրիկայի բարձրագույն գագաթին (5895 մ) ծածանել է Հայաստանի և մեր ֆեդերացիայի դրոշը», - նշեց Դաբիելյանը:

Նա նաև հայտնեց, որ ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիան սպասում է հաստատմանը, որ Ավեդիս Կալպակլյանը բարձրացել է արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթ Ակոնկագուա (6961 մ):

«Կալպակլյանի խումբն արդեն իջել է, սպասում ենք լուսանկարների», - ասաց Դանիելյանը:

 - рис.1

Նախորդ տարի լիբանանահայ Ավեդիս Կալպակյանը բարձրացել է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթ Մակ Կինլի ( 6 190 մ) և Ալպերի և Եվրոպայի աամենաբարձր գագաթ Մոնբլան (կովկասյան գագաթները հաշվի չառած): -0-